Հունիսի 7-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խուդյակով փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: