Բրիտանիայի Նյուքասլ քաղաքում անհայտ անձն աշխատանքի տեղավորման կենտրոնում մարդկանց է պատանդառել: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության աղբյուրին: Նա դանակով է զինված:

Աղբյուրի համաձայն՝ տղամարդն առավոտյան մտել է կենտրոնի շենք ու պատանդառել մարդկանց: Տուժածներ այս պահին չկան:

Ոստիկանությունը բանակցում է տղամարդու հետ: Մետրոյի մոտակա կայարանը փակ է, կենտրոնի հարեւանությամբ գտնվող հանրակացարանի ուսանողներին տարհանել են: