Հայաստանի Կենտրոնական բանկը հրաժարակել է հունիսի 5-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 61,014,277 դոլար 481.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 67,973,823 ԱՄՆ դոլար 483.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 6,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,453,302 եվրո 539.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,672,380 եվրո 544.44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 971,986,168 ՌԴ ռուբլի 8,46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 401,838,011 ՌԴ ռուբլի 8,56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:
Մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.7 մլն ԱՄՆ դոլար:





























