Ամերիկուհի Սամանտա Գեյմերը Լոս Անջելեսի դատարանին խնդրել է կարճել ռեժիսոր Ռոման Պոլանսկու դեմ գործը, հաղորդում է BBC-ն
Պոլանսկին սեռական հարաբերություններ է ունեցել 13-ամյա Գեյմերի հետ։ Կինը խնդրել է դատարանին կարճել գործը՝ հանուն իր հանդեպ կարեկցանքի։ «Ես դա ասում եմ ոչ թե Ռոմանի, այլ արդարության անունից։ Ես ձեզ խնդրում եմ մտածել այդ խնդիրը լուծելու շուրջ՝ առանց 83-ամյա մարդուն բանտարկելու»,-հավելել է նա։
Ավելի վաղ նա արդեն ասել է, որ ռեժիսորին ներել է 40 տարի առաջ գործած հանցանքի համար։
Ռեժիսորն իրեն մեղավոր է ճանաչել 1978 թվականին անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ եւ բանտում 42 օր անցկացրել, իսկ հետո փախել ԱՄՆ-ից։





























