Անհրաժեշտ է թեյը եփել միկրոալիքային վառարանում, որ այն ավելի համեղ ստացվի:
Ավստրալիայի Նյուքասլի համալսարանի գիտնական Քուան Վոնգը երկար ժամանակ հետազոտել է միկրոալիքների ազդեցությունը թեյի եփման գործընթացի վրա: Ըստ գիտնականի՝ թեյը միկրոալիքային վառարանում եփելու հետեւանքով թեյի մեջ կոֆեինի եւ տեանինի պարունակությունը 80 տոկոսով մեծանում է:
Առավելագույն օգտակար թեյ պատրաստելու համար Քուան Վոնգը խորհուրդ է տալիս թեյով փաթեթը դնել բաժակի մեջ, ավելացնել տաք ջուր, ապա բաժակը 30 վայրկյան դնել միկրոալիքային վառարանի մեջ: Դրանից հետո թեյը պետք է 1 րոպե թրմվի, փոխանցում է Kedem-ը:





























