Վաշինգտոն եւ Մերիլենդ նահանգների գլխավոր դատախազները մտադիր են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց ներկայացնել։ Պատճառը Սահմանադրության հնարավոր խախտումն ու պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո բիզնեսով զբաղվելն է։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը։

Նրանք Թրամփին մեղադրում են «արտասահմանյան կառավարություններից միլիոնավոր դոլարներ ստանալու» մեջ։ Նրանց խոսքով՝ Թրամփը մշտապես ստուգում է իր կորպորացիայի ֆինանսական հաշվետվությունները։

«Մենք գործ են հարուցում, որովհետեւ նախագահն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ իր գործարար շահերից հրաժարվելու նպատակով»,- ասել է գլխավոր դատախազ Կարլ Ռասինան։ 

Եթե հայցն ընդունվի, դատական պարզաբանումների շրջանակում Թրամփին կարող են պարտավորեցնել հրապարակել իր հարկային հայտարարագիրը՝ նրա բիզնեսի արտասահմանյան գործարքների ծավալը որոշելու համար։