Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքում հունիսի 8-ին կախված հայտնաբերված երիտասարդ կնոջը հուղարկավորել են հայրենի գյուղում՝ Կոտայքի մարզի Արամուս համայնքում:
NEWS.am-ի տեղեկություններով, 30-ամյա կնոջ ամուսինը, որը պայմանագրային զինծառայող է, դեպքի պահին տանը չի եղել, իսկ երեխաներից մեկն էլ դրսում է եղել: Թե ինչ հանգամանքներում է երկու անչափահաս երեխաների մայրը մահացել, դեռեւս պարզ չէ: Ընտանիքը նույնպես չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել: Դեպքով այժմ իրավապահներն են զբաղվում:
Հիշեցնենք, որ երիտասարդ կնոջը կախված հայտնաբերել էին Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքում:





























