Լողափային սեզոնը քթի տակ է, եւ կանայք խանութներն են գրոհում սեքսուալ եւ հետաքրքիր լողազգեստներ ու բիկինիներ փնտրելով: Սակայն ամերիկյան Beloved Shirts ընկերությունը որոշել է կանանց լողի սեզոնի համար առաջարկել միանգամայն յուրօրինակ լողազգեստ:

Դուք երբեւէ սեքսուալ շիկահերին տեսե՞լ եք տղամարդու մազածածկ իրանով: Եթե տեսնեք, չվախենաք՝ նա ավելի շուտ լողազգեստով է: Այո, այո: Հենց այսպիսի մարմնագույն, տղամարդու պտուկներով, մազածածկ իրանով լողազգեստ է առաջարկում նշված ընկերությունը: Ըստ որում՝ այն էժան չէ՝ 44,95 դոլար: Առկա են բոլոր չափերը, մաշկի գույները: Այնպես որ, ցանկացած կին կարող է իր վրա փորձել տղամարդու իրանը: Բաց է մնում միայն այն հարցը, թե որ խենթը կհամարձակվի այն հագնել: