«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր համախոհներին կոչ է անում մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսին հարձակումներ կատարել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:
AP-ն հայտնում է, որ համացանցում տեղադրվել է խմբավորման անդամ Աբու ալ-Հասան ալ-Մուհաջերի ձայնագրությունը, որը գնահատել է հունիսի 7-ին Թեհրանի վրա կատարված հարձակումները՝ Իրանն անվանելով «ավելի թույլ, քան սարդոստայնը» եւ նոր հարձակումների կոչ անելով: Նա նաեւ կոչ է արել ահաբեկչություններ իրագործել Ռուսաստանում եւ Ավստրալիայում՝ նշելով, որ «դրախտին հասնում են թրերի ստվերի ներքո»:
Նշենք, որ հունիսի 7-ին Թեհրանում իրականացված ահաբեկչությունների շարքի հետեւանքով 17 մարդ զոհվել է, 43 մարդ վնասվածքներ ստացել:





























