Տաջիկստանցի գործընկերներին հետաքրքիր է Հայաստանի դպրոցական կրթության փորձը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է կրթության ու գիտության փոխնախարար Մանուկ Մկտչյանը, հունիսի 13-ին Երեւանում հայ- տաջիկական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում։ Նրա խոսքով, ժամանակին տաջիկ գործընկերները հետաքրքրվել են միասնական պետական քննությունների կազմակերպման հարցերով։ «Հավանաբար որովհետեւ մենք ձգտել ենք քննություններին «մարդկային դեմք» հաղորդել։ Միասնական պետական քննությունների մեր մոդելը զգալիորեն տարբերվում է թե ռուսական , թե ԱՊՀ մյուս երկրների մոդելներից։ Ի դեպ միջազգային կրթական ֆորումներում այն այդպես էլ կոչում են ՝ հայկական մոդել»,- հավելեց Մկրտչյանը։
Տաջիկ գործընկերներին հետաքրքրում է նաեւ շախմատի դասաժամերի փորձը, եւ դրանց ազդեցությունը դպրոցականների ընդհանուր առաջադիմության վրա, հավելեց փոխնախարարը։





























