Նոր Զելանդիայում նկարչուհին որոշել է ուշադրություն հրավիրել աշխարհում դաշտանի օրերին կանացի հիգիենայի միջոցների հասանելիության բացակայությանը։ Զոե Ջեմս անունով նկարչուհուն այնքան է հուզել այդ խնդիրը, որ նա որոշել է նկար ստեղծել՝ օգտագործելով իր սեփական դաշտանի արյունը, գրում է Metro-ն։

Free Bleed կոչվող նկարում պատկերված է կանացի մարմին՝ անդրավարտիքով։ Կնոջ ոտքերի վրայով հոսում է արյուն։ Զոեի խոսքով, աշխարհում շատ կանայք չեն կարողանում իրենց թույլ տալ կանացի տակդիրներ ու տամպոններ գնել, նաեւ վատ են տեղեկացված կանացի հիգիենայի մասին։






























