Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է ընկել ձիուց։
«Այո՛, ցավոք, ես ընկել եմ ձիերից։ Գլխի վրայով եմ թռել»,- ասել է Պուտինը Showtime հեռուստաալիքի եթերում ցուցադրված ֆիլմում ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ ՌԴ նախագահը խոստովանել է, որ հազվադեպ է ձիավարում։





























