ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահներ Դեյվ Թրոթն ու Ֆրենկ Փալոնեն նամակով դիմել են պետքարտուղարությանը՝ կոչ անելով արգելափակել Թուրքիային ամերիկյան ատրճանակների վաճառքը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն էլ ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել դիմել կոնգրեսականներին՝ խնդրելով միանալ նամակին:

Կոնգրեսը գործարքի մասին տեղեկացվել է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի նախօրեին, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները ծեծի ենթարկեցին խաղաղ ցույցի դուրս եկած մարդկանց: Գործարքի համաձայն՝ ծրագրվում է Թուրքիայի նախագահի անվտանգության դեպարտամենտին 1.2 մլն դոլարի 1.600 ատրճանակ վաճառել:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ԱՄՆ Կոնգրեսը բանաձեւ է ընդունել՝ դատապարտելով Էրդողանի թիկնապահների գործողությունները: