ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ:
Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.
««Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբ եւ 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով՝ Ծովինար Սողոմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ»:
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987 թ., 18 մարտի, ք. Երեւան
Կրթություն
2003-2007թթ.-Երեւանի պետական համալսարան, իրավագիտության բակալավր
2007-2009թթ.-Երեւանի պետական համալսարան, իրավագիտության մագիստրոս
Աշխատանքային գործունեություն
2007- 2013թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ` իրավական ակտերի փորձաքննության վարչության էլեկտրոնային տեղեկատվական բաժնի առաջին կարգի մասնագետ¸ օրենսդրության վերլուծության եւ կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջատար մասնագետ գլխավոր մասնագետ
2013թ. - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ` իրավաբանական վարչության փաստաթղթերի սպասարկման բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ
2013-2014թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ` իրավաբանական վարչության իրավական խորհրդատության եւ զարգացման բաժնի պետ, իրավաբանական վարչության պետի տեղակալ
2014թ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար, գլխավոր մասնագետ
2014-2015թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար
2015-2017թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ
2017թ. մայիսի 6-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար
2017թ. հունիսի 15-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:





























