Ռուսաստանն անցել է աճի շրջանին, երկրի տնտեսությունը դուրս է եկել ռեցեսիայից։ Այս մասին «Ուղիղ գծի» ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սակայն, Պուտինի խոսքով, տագնապարահույց է ընչազուրկ քաղաքացիների թվի ավելացումը։ «Անհրաժեշտ է ավելացնել աշխատատեղերի թիվը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը։ Եռամսյակից եռամսյակ ՀՆԱ-ն աճում է, ինչը թույլ է տալիս խոսել այն մասին, որ ռուսական տնտեսությունը դուրս է գալիս ռեցեսիայից։ Ավելանում են ներդրումները, ավտոմեքենաների ու անշարժ գույքի վաճառքը, իսկ գնաճը հասել է ռեկորդային ցածր մակարդակի»,- ասել է Վլադիմիր Պուտինը։





























