Անհրաժեշտ է պարզեցնել կրկնակի նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը: Հունիսի 15-ին՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ նման ապրանքների ցանկի մեջ է մտնում նաեւ համակարգչային տեխնիկան:
Կարապետյանի խոսքով՝ բիզնեսի արձագանքները ցույց են տալիս, որ այս ապրանքների առեւտրի վերահսկման ընթացակարգերը ոչ միշտ են հասկանալի եւ կանխատեսելի, որը ստիպում է ավելորդ ժամանակ եւ ռեսուրսներ ծախսել: Սրա հետ կապված՝ վարչապետը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գեորգի Կուտոյանին հանձնարարեց եռօրյա ժամկետում առաջարկներ ներկայացնել նման ապրանքների տեղափոխման մեկ պատուհանի սկզբունքի մասին:





























