ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով եւ հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.

Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»: