Եվրախորհրդարանը (ԵԽ) Ֆրանսիայի իրավապահների հայցի հիման վրա «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերջնական որոշում է ընդունել: Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Լը Պենի նկատմամբ. նրա աշխատակիցներին կասկածում են ապօրինաբար ԵԽ-ում որպես քաղաքական գործչի օգնական ձեւակերպվելու մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Որոշման օգտին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում քվեարկել է պատգամավորների մեծամասնությունը:
ԵԽ-ն որոշել է նաեւ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Մարին Լը Պենի հորը՝ «Ազգային ճակատի» հիմնադիր Ժան-Մարի Լը Պենին՝ «ռասայական հողի վրա խտրականություն, ատելություն կամ բռնություն հրահրելու համար»: Ֆրանսիայի իրավապահները մտադիր են 88-ամյա գործչին քրեական պատասխանատվության ենթարկել ռասայական հողի վրա ատելություն հրահրելու մեղադրանքով:





























