Ճապոնիայում դատական նիստի ժամանակ մեղադրյալը դանակով հարձակվել է ոստիկանների վրա: NHK-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Սենդայի շրջանային դատարանում:
Անհասկանալի կերպով տղամարդը, որը մեղադրվում էր ուրիշներին անհանգստացնող գործողությունների համար եւ ազատ էր արձակվել գրավի դիմաց, իր հետ դանակ է բերել դատարանի դահլիճ:
Ոստիկանների վրա հարձակումից հետո նրան ձերբակալել են եւ մահափորձի մեղադրանք առաջադրել:





























