Չինաստանում 200 մլն տարեկան քարացած ճպուռ են հայտնաբերել։ «Սինհուա»-ն հաղորդում է, որ ձեռքի ափի չափսով ճպուռը հայտնաբերվել է Ջունգարական իջվածքի հյուսիսարեւմտյան հատվածում։
Ճպուռի թեւերի երկարությունը 101-102 մմ է, իսկ բացվածքը՝ 210 մմ։ Սա Չինաստանում հայտնաբերված մեծությամբ երկրորդ ճպուռն է։
«300 մլն տարվա ընթացքում՝ միջատների այս տեսակի ծագումից ի վեր, նրանց չափսերն աստիճանաբար նվազում են»,- ասել է մասնագետը։ Նա բացատրել է, որ մթնոլորտում թթվածնի նվազման, երկրի վրա գիշատիչների ի հայտ գալու եւ մի շարք այլ պատճառներով հսկայական նախապատմական ճպուռներն աստիճանաբար անհետացել են։





























