Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանն Ադրբեջան է ժամանել:
Report-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակում ծրագրվում է քննարկել «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին նախապատրաստվելու հետ կապված հարցեր:
Հիշեցնենք, որ գագաթնաժողովը կայանալու է նոյեմբերին Բրյուսելում: Այցի ընթացքում Հանը մտադիր է հանդիպել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-Ադրբեջան գործարար ֆորումի արդյունքները:





























