Չինաստանում մանկապարտեզի մերձակայքում պայթյունի պատճառն ինքնաշեն ռումբն է եղել։ Կասկածյալը զոհվել է պայթյունի ժամանակ։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Չինաստանի հեռուստատեսությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը հայտնաբերել է մանկապարտեզի մուտքի մերձակայքում պայթյունի հնարավոր կազմակերպչին։ Պայթյունի հետեւանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 65 մարդ։