Ամերիկացի գրող Սթիվե Քինգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է իմպուլսիվ դեռահասի հետ։ Twitter-ի իր միկրոբլոգում Քինգը գրել է, թե որպես նախագահ՝ Թրամփը «նման է իմպուլսիվ, բորբոքվող 15-ամյա դեռահասի, որը 18 անիվով բեռնատար վարելու իրավունք ունի»։ 

Քինգը հայտնի է Թրամփի հասցեին իր քննադատությամբ։ Ուստի, ԱՄՆ նախագահը գրողին «սեւ ցուցակում» է ներառել, որպեսզի վերջինը չկարողանա Twitter-ում կարդալ իր գրառումները։ Մեկնաբանելով գրող Ջոան Ռոուլինգի՝ Թրամփի հոգեկան վիճակի վերաբերյալ գրառումը՝ Քինգը նրան դեմենտրի հետ է համեմատել (Հարրի Փոթերի մասին Ռոուլինգի գրքերից կերպարի)։