ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները կքննարկեն անվտանգության հարցերը։ Մասնավորապես, կողմերը կկենտրոնանան Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագրերի շուրջ, փոխանցում է Reuters-ը։

Հունիսի 21-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Պենտագոնի ղեկավաև Ջիմ Մաթիսը, Չինաստանի արտաքին գործերի նախարար Յան Ցզեչին եւ Չինաստանի ազգային-ազատագրական բանակի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Ֆան Ֆենհույը։ 

ԱՄՆ պետդեպում նշել են, որ բանակցությունների նպատակը համագործակցության ոլորտների ընդլայնումն է, կարեւոր դիվանագիտական հարցերի շուրջ տարաձայնությունները հարթելը։