ՄԱԿ-ում դատապարտել են Միջազգային քրեական դատարանների մեխանիզմի թուրք դատավոր Այդին Սեֆ Աքայայի նկատմամբ դատավճիռը։ Վերջինը 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղադրվելով Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապերի մեջ։

Միջազգային քրեական դատարանների մեխանիզմի հայտարարությունում խորը ափսոսանք է հնչում Թուրքիայի իշխանությունների գործողությունների հետ կապված, որոնք միջազգային-իրավական բազայում խախտում են դատավոր Աքայայի կարգավիճակը։

Անցյալ տարվա սեպտեմբերին Աքայայի ձերբակալությունը եւ քրեական հետապնդումը հակասում են նրա դիվանագիտական անձեռնամխելիությանը։ ՄՔԴՄ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ միջազգային իրավունքի եւ դատավոր Աքայայի կարգավիճակի հանդեպ հարգանքի համապատասխան։