Ոչ ոք այդպես էլ ապացույցներ չներկայացրեց «ռուսների հետ իմ դավադրության» վերաբերյալ», կարծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Սենատի հանձնաժողովում «ռուսների հետ իմ դավադրության» վերաբերյալ հետաքննությունից եւ լսումներից 7 ամիս անց ոչ ոք չկարողացավ ոչ մի ապացույց ներկայացնել։ Տխուր է»,- Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը Ռուսաստանի հետ իր կապերի հետաքննությունը «վհուկների որս» էր անվանել։

Թրամփի մեկնաբանությունները հետեւեցին հրապարակումերին, որոնց համաձայն՝ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը զբաղվում է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննութամբ, նաեւ հետաքննություն է վարում Թրամփի՝ գործին խոչընդոտելու հետ կապված։ Ըստ քննչության՝ այդ պատճառով է Թրամփն աշխատանքից հեռացրել ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմիին։