Նյու Յորքից Վենետիկ United Airlines չվերթը ստպված են եղել չեղարկել , քանի որ օդանավից մեծ քանակության վառելիք էր արտահոսել։ Տեղի ունեցածը տեսագրել էր օդանավի ուղեւորուհիներից մեկը, հայտնում է Airlive պորտալը։

Միջադեպը տեղի է ունեցել Նյուարք Լիբերթի օդանավակայանում։ Օդանավն արդեն թռիչքի էր պատրաստվում, երբ ուղեւորուհիներից մեկը նկատել ու տեսագրել է ձախ թեւից շատրվանի պես դուրս հորդող վառելիքի հզոր շիթը։

Կնոջ խոսքով, անձնակազմը ՝ տեսնելով տեսագրությունը, ապշել էր։ Չվերթը չեղարկել են, ուղեւորներին հյուրանոցներում տեղավորել, իսկ ավելի ուշ այլ օդանավերով Իտալիա ուղարկել։