Չեղարկում են Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Բարաք Օբամայի աշխատակազմի «միակողմանի գործարքը»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է CBS News-ը։

Նրա խոսքով, նախորդ վարչակազմի կողմից ուղեւորությունների ու առեւտրի հարցում սահմանափակումների մեղմացումը չեն օգնում Կուբայի ժողովրդին, դրանք միայն Կուբայի վարչակազմին են հարստացնում։

ԱՄՆ-ն չի բանակցի Կուբայի հետ քանի դեռ նրան չբավարարեն երկրում առկա պայմանները՝ օրինակ «քաղաքական բանտարկյալների ազատ արձակումն ու ազատ ընտրությունների անցկացումը»։ «Մեր դեսպանատունը բաց է մնում այն հույսով, որ մեր երկրները կկարողանան գտնել ավելի ուժեղ ու լավ ճանապարհ»։