Ջեյմս Հոջքինսոնը, որը հունիսի 14-ին բեյսբոլի դաշտում մարզման ժամանակ վիրավորել էր կոնգրեսական Սթիվ Սքալիսին, ունեցել է հանրապետականների կուսակցությունից պոտենցիալ զոհերի ցուցակ, հայտնում է Fox News-ը:
Ձեռագիր ցուցակը հայտնաբերել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները Հոջքինսոնին պատկանող ֆուրգոնի խուզարկության ժամանակ: Անունների թվում են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ Սքոթ Դեսժարլեյսը, Թրենթ Ֆրենքսը, Ջեֆ Դունկանը, Ջիմ Ջորդանը, Մո Բրուքսը եւ Մորգան Գրիֆիթը:
Չորեքշաբթի՝ հունիսի 14-ին, Իլինոյս նահանգի 66-ամյա բնակիչը կրակահերթ էր արձակել ԱՄՆ Կոնգրեսի անդամների վրա, որոնք մարզվում էին Ալեքսանդրիայի (Վաշինգտոն նահանգ) բեյսբոլի դաշտում: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդի տեղակալ Սթիվեն Սքալիսը վիրավորվել է ազդրից եւ հիվանդանոց տեղափոխվել:
Վերջին տվյալներով՝ նրա վիճակը բարելավվել է: Կոնգրեսականից բացի, վնասվածքներ են ստացել օրենսդիրների օգնականները եւ ոստիկանության աշխատակիցներ:





























