Երեւան քաղաքի Իսակովի պողոտա- Ա. Բաբաջանյան փողոց -Գետափնյա փողոց (Արգավանդի խաչմերուկ) խաչմերուկին հարակից ճանապարհահատվածում 2017 թվականի հունիսի 18-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Նշված խաչմերուկի բենզալցակայանին հարակից մոտ 30 մետր ճանապարհահատվածում երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ դեպի նշված խաչմերուկ ուղղությամբ, իսկ հակառակ ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների մուտքը դեպի նշված ճանապարհ իրականացվելու է Իսակովի պողոտայից՝ Իսակովի պողոտա- Ա. Բաբաջանյան փողոց-Գետափնյա փողոց խաչմերուկին հաջորդող առաջին իսկ աջ շրջադարձից»,-գրել է նա: