Աֆղանստանում անհետացել են պակիստանցի երկու դիվանագետներ: Reuters-ի հաղորդմամբ՝ Ջալալաբադում անհետացել են  Պակիստանի տեղի հյուպատոսարանի երկու աշխատակիցներ: Նրանք անհետացել են հունիսի 16-ին, հայրենիք ուղեւորվելիս:

Պակիստանի ԱԳՆ-ն  դիմել է Աֆղանստանի իշխանություններին՝ խնդրելով որոնել դիվանագետներին եւ նրանց հայրենիք վերադարձնել, ինչպես նաեւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

ԱԳՆ-ում չեն հստակեցրել դիվանագետների անհետացման պատճառը, սակայն Աֆղանստանում արմատական խմբավորումների՝ դիվանագիտների վրա հարձակումները հազվադեպ երեւույթներ չեն համարվում: