Իսպանիայի Մագալուֆ հանգստավայրային քաղաքի ոստիկանությունը որոնում է երկու կանանց, որոնք մերկ վիճակում վազել են քաղաքի փողոցներով։ Ենթադրաբար նրանք բրիտանուհի զբոսաշրջիկներ են եղել։ Ոստիկանությունը փորձում է պարզել նրանց անձը, որպեսզի տուգանի։
Metro-ն գրում է, որ այս տարվա սկզբում 20 բրիտանացի զբոսաշրջիկներ մերկ վիճակում վազք էին կազմակերպել հարեւան Պալմանովա քաղաքում։ Նրանց բոլորին տուգանել են։
Մագալուֆի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների հարբած հնարքներից, ինչի կապակցությամբ բողոքագիր են նախաձեռնել Change.org.-ում՝ էժանագին զբոսաշրջության դեմ։
.jpg)





























