Թեխասի համալսարանից ամերիկացի գիտնականները նկարագրել են քամելեոնի երեք նոր տեսակ են հայտնաբերել, հաղորդում է Zoological Journal of the Linnean Society պարբերականը։ Նոր տեսակները հայտնաբերվել են Կենտրոնական Աֆրիկայում։
Նոր հետազոտությունների միջոցով պարզ է դարձել, որ նախկինում մեկ տեսակ համարվող քամելեոնները իրականում երեք տարբեր տեսակներ են։ Նրանցից երկուսը՝ Kinyongia rugegensis-ն ու Kinyongia itombwensis-ն անվանակոչվել են ի պատիվ լեռնային զանգվածների, որոնց մերձակայքում նրանք բնակվում են։ Երրորդը՝ Kinyongia tolleyae-ն, անվանակոչվել է հերպեթոլոգ Քրիսթիան Թոլիի պատվին։
Մոլորակի վրա քամելեոնների 206 տեսակ է բնակվում։





























