ԵՄ խորհուրդը, ելնելով անվտանգության նկատառումներից, շենգենյան վիզայի արտաքին տեսքը փոխելու որոշում է կայացրել։ Gazeta-ի փոխանցմամբ՝  այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի կայքում։

Անվտանգությունն ապահովելու նպատակով այն կունենա նոր, ընդհանուր դիզայն։ ԵՄ Խորհրդում նշել են, որ արդեն 20 տարի շրջանառվող գործող դիզայնը հանցագործները կարողացել են հեշտությամբ կեղծել, ինչն ուղեկցվել է լուրջ միջադեպերով։

Նոր օրենքների ուժի մեջ մտնելու մասին փաստթուղթը կստորագրվի հուլիսին։