Մահացու հիվանդ 5-ամյա Էլիդ Պետերսոնը որոշել է մինչեւ այս աշխարհից հեռանալը իրականացնել ցանկացած աղջկա երազանքը։ Էլիդի համար, որը տառապում է նեյրովլաստոմայով, հարազատներն ու մտերիմները որոշել են կազմակերպել «երազանքի հարսանիք»՝ նրա լավագույն ընկերոջ՝ 6-ամյա Հարիս Գրիերի հետ, գրում է Metro-ն։
Էլիդը միշտ էլ Հարիսոնին լավագույն փեսացուն է համարել, բուժքույրերին պատմելով, որ ինքը բոյֆրենդ ունի, ու որ իրենք անպայման կամուսնանան, հենց մեծանան։
Դիսնեյի ոճով հուզիչ արարողությունը կազմակերպվել է հենց հիվանդանոցում՝ հարազատների ու մտերիմների շրջապատում, որոնք Դիսնեյի մուլտհերոսների հագուստով էին ներկայացել։ Էլիդն ու Հարիսոնը հռչակվել են «աշխարհի լավագույն ընկերներ»։





























