Չինաստանի համալսարաններից մեկում դասընթացներ են բացվել նրանց համար, ովքեր ուզում են սոցցանցերի աստղ դառնալ։ Այդ հարցին որոշել են ամենայն լրջությամբ վերաբերվել, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ Չինաստանում սոցցանցերի աստղերը տարեկան միլիոնավոր դոլարներ են վաստակում։ Այդ կապակցությամբ նման ուսուցման պահանջարկը հետագայում էր կաճի, գրում է Mashаble-ը։
Շանհայից ոչ հեռու Արդյունաբերական- առեւտրային վարժարանում ապագա աստղերին լուրջ փորձություն է սպասվում։ Այստեղ նրանց սովորեցնում են ճիշտ ու նորաձեւ հագնվել, պարել, շպարվել, լուսանկարվել, նաեւ մարկետինգ ու էթիկա յուրացնել։ Ուսուցումը երեք տարի է տեւում, շրջանավարտները բակալավրի աստիճան են ստանում։





























