Երեքշաբթի երեկոյան Բրյուսելի կայարանում պայթյուն իրականացրած ահաբեկչի ռումբը բավական հզոր էր, սակայն այն չի գործարկվել՝ ինչպես ծրագրել էր մահապարտը։ Այս մասին հայտնել է թագավորության ՆԳՆ ղեկավար Յան Յամբոնը, հաղորդում է VTM հեռուստաալիքը։

«Ահաբեկչի գործարկած սարքավորումը մեծ ուժգնությամբ պայթյուն էր նախատեսում, սակայն թույլ պայթյուն է տեղի ունեցել», - ասաց նա։

Ահաբեկչը նախկինում նա հայտնի է եղել ոստիկանությանը։

Բրյուսելի կենտրոնական կայարանում երեքշաբթի երեկոյան պայթյուն է որոտացել։ Անհայտ անձը, «Ալլահ Աքբար» բղավելով, գործարկել է պայթուցիկ սարքը, սակայն պայթյունը շատ թույլ է եղել, եւ ոչ ոք չի տուժել։