ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին. Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանում մշտական գործող ներկայացուցիչ

Թերեսա Դաբան Սանչեսը ներկայացրել է Յուլիա Ուստյուգովային, որը երկու ամիս անց կփոխարինի իրեն այդ պաշտոնում։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս ներկայացրել Հայաստանում իր գործունեության ակնկալիքները:

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները նախարար Սուրեն Կարայանի հետ քննարկել են հետագա համագործակցության ուղղությունները։

Նախարարն ընդգծել է, որ պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը ԱՄՀ-ի հետ` «Այն բոլոր ուղղությունները, որոնցով Արժույթի միջազգային հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հետ, անմիջական ազդեցություն ունեն մեր տնտեսության վրա՝ հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականություն, գործարար միջավայրի բարելավում եւ այլն։ Ես շահագրգրված եմ, որ մեր համագործակցությունը լինի ավելի սերտ»,- ասել է Սուրեն Կարայանը։

Նախարարը ողջունել է նաեւ է Յուլիա Ուստյուգովային եւ համոզմունք հայտնել, որ կլինի արդյունավետ փոխգործակցություն։

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները նախարարից հետաքրքրվել են Կառավարության նոր ծրագրի տնտեսական բաղադրիչից։

Նախարար Կարայանը ներկայացրել է տնտեսական հիմնական թիրախները եւ նպատակները, որոնք ընկած են ծրագրի հիմքում։