2018 թվականից Հայաստանոմ կսկսվի նոր սերնդի դպրոցական ձեռնարկների մշակումը: Այս մասին հունիսի 21-ին` ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` ներկայացնելով կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը:

Իսկ մինչեւ 2017-ի վերջ, նրա հավաստիացմամբ, կմշակվի ուսուցիչների նյութական խրախուսման նոր համակարգը, քանի որ գործադիր իշխանությունը գիտակցում է մանկավարժական աշխատանքի կարեւորությունը: «Բարձրագույն կրթության ոլորտում կշարունակվի բուհական ծրագրերի կրեդիտավորման գործընթացը` դրանց որակը բարձրացնելու համար»,- հավելեց վարչապետը: