Հայաստանի կառավարության նպատակն է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում մեր եղբայրների ու քույրերի պաշտպանությունը: Այս մասին հունիսի 21-ին` ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` ելույթ ունենալով կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրի քննարկման ժամանակ:  

Նրա խոսքով` Ղարաբաղի մասին ծրագրում նշված է միաժամանակ ե’ւ հակիրճ, ե’ւ տարողունակ` անհրաժեշտ է պահպանել միջազգային սկզբունքները, մասնավորապես` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: «Իսկ հնարավո՞ր է անվտանգությունն ապահովել առանց տնտեսական զարգացման: Իհարկեէ ո’չ: Մենք պե՞տք է աշխատենք այս ուղղությամբ: Հեշտ չի լինի, բայց պարտավոր ենք»,- ասաց Շարմազանովը: