Դանիայում տեղի է ունեցել համաշխարհային մշակույթում ամենասարսափելի «Գրինդադրափ» փառատոնը։ Այդ ամենամյա տոնի ընթացքում Ֆարերյան կղզիներից կետորսները հարյուրավոր սեւ դելֆինների են սպանում՝ առափնյա ջրերը արյունոտ ծովի վերածելով։

Յուրաքանչյուր տարի սեւ դելֆինները՝ գրինդաները, գաղթի ընթացքում լողում են դեպի Ֆարերյան կղզիների ափեր։ Եւ յուրաքանչյուր տարի մոտորանավակներով նրանց են դիմավորում կետորսները։ Հարյուրավոր կենդանիների դաժանորեն սպանում են։

Ժամանակին դելֆինների սպանդը կենսական նշանակություն ուներ. Ֆարերյան կղզիներում կլիման խիստ է եւ միայն գրինդաների միսն էր օգնում աբորիգեններին գոյատեւել ձմռանը։ Սակայն դելֆինների որսը շարունակվում է՝ չնայած այսօր արդեն սնունդ հայթայթելու այլ միջոցներ կան։