Ամերիկացի գիտնականները մշակել են ընտանեկան հարաբերություններին օգնելու արտասովոր միջոց՝ համակրելի կենդանիների՝ օրինակ շան ձագերի ու ճագարների նկարներ դիտելը։ Հոգեբանների նոր հետազոտությունը ղեկավարել է Ջեյմս Ք․ Մակնուլթին՝ Ֆլորիդայի համալսարանից, հայտնում է Weekly-news –ը։
Թիմն ուզում էր պարզել, թե ինչպես կարելի է վերականգնել դրական հարաբերությունները՝ ամուսնու մասին մտածելիս առաջացող ավտոմատ ասոցացիաներ ստեղծելու միջոցով։ Մակնալթին ու նրա գործընկերները մշակել են իրենց սեփական միջոցը՝ օգտագործելով այսպես կոչված գնահատման պայմանական ռեֆլեքսը։ Ամուսնու պատկերները բազմիցս ցուցադրվել են դրական բառերի ու կերպարների ՝ օրինակ շան ձագերի ու ճագարների լուսանկարների ուղեկցությամբ։ Դրանց առաջացրած դրական զգացմունքները հետագայում ավտոմատ կերպով պետք է ասոցացվեն ամուսնու կերպարի հետ։
Հետազոտությանը մասնակցել է մինչեւ 40 տարեկան ու առնվազն 5 տարվա համատեղ կյանք ապրած 144 ամուսնական զույգ։ Զույգերի մոտ 40 տոկոսն համատեղ երեխաներ ուներ։
Սկզբում գնահատել են ամուսինների հարաբերությունները, իսկ մի քանի օր հետո՝ միմյանց նկատմամբ նրանց զգացմունքների փոփոխությունները։
Հետազոտությունը ցույց է տվել, որ այս մեթոդը գործուն է ՝ նրանք, ում փորձի 6 շաբաթների ընթացքում համակրելի կենդանիների նկարներ են ցույց տվել նրանց ամուսինների լուսանկարների հետ միասին, ավելի դրական են արձագանքել իրենց ամուսիններին, քան նրանք, ում ցուցադրել են չեզոք լուսանկարներ։ Բայց ամենակարեւորը՝ զուգընկերոջ հանդեպ ավելի դրական ավտոմատ արձագանքները հանգեցնում էին ամուսնական հարաբերությունների հանդեպ գոհունակության ընդհանուր բարձրացմանը։





























