Կանադական բարերից մեկի բարմենից առեւանգել են նրա հանրահայտ կոկտեյլի գլխավոր բաղադրիչը՝ մարդկային մատը։
Յուկոն տարածքում գտնվող բարում մատուցում էին կոկտեյլներ, որոնց մեջ լողում էին մարդկային չորացված մատեր, հայտնում է BBC-ն։ Այն հաճախորդը, որը կարողանում էր խմել այդ կոկտեյլը ու շրթերով հասնել մատին, բարից հավաստագիր էր ստանում։
Որոշ գնահատականներով մոտ 70 հազար մարդ համտեսել է այդ կոկտեյլը։ Ավելին՝ չորացված մատը ավելի քան 60 հազար դոլար էր գնահատվում, որպես տեղական ֆոլկլորի անբաժանելի մաս։
Այն օրվանից հետո, երբ 1973-ին ստեղծվել է այդ արտասովոր ավանդույթը, առնվազն ութ մատ է կորել։ Վերջին մատը տրամադրել էր մի տղամարդ, որի մատն անդամահատել էին։
Բարմենը նշում է, որ մատը գողացել է կանադական Քվեբեկ նահանգի բնակիչը:





























