Անկախ կրթությունից՝ Հայաստանում երիտասարդների համար աշխատանք գտնելը դժվար է՝ հիմնականում այն պատճառով, որ գործատուները նախընտրում են աշխատանքի ընդունել փորձ ունեցողներին։ Երիտասարդներին աջակցելու նպատակով Team Тime ժամանցի կենտրոնը հունիսի 21-ին կազմակերպել էր աշխատանքային տոնավաճառ, որտեղ ներկայացված մոտ 20 կազմակերպությունները պատրաստ էին աշխատելու հնարավորություն տալ անփորձ, բայց մասնագիտական լավ գիտելիքներ ունեցող երիտասարդներին։
«Կարևոր չի մարդը փորձ ունի թե ոչ, կարևորը իր գործին գիտակ լինի։ Ինձ համար փորձը նշանակություն չունի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքային տոնավաճառին մասնակցող մի կազմակերպության տնօրեն՝ նշելով, որ նման միջոցառումները կարող են կապող օղակ հանդիսանալ աշխատանք փնտրողի և առաջարկողի միջև։
Առաջարկվող թափուր աշխատատեղերը հիմնական հիմնականում ՏՏ ոլորտից էին, պահանջվում էին նաեւ տնտեսագետներ, վաճառքի մենեջերներ, միջնորդ կազմակերպություններն էլ աշխատանք էին առաջարկում արհեստավորներին եւ միջին մասնագիտական կրթություն ունեցողներին։
NEWS.am-ի հարցումը ցույց տվեց, որ աշխատանք փնտրողների մեջ գերակշռում են տնտեսագետները, իրավաբանները, իրավագետները, թարգմանիչները, ՏՏ ոլորտի մասնագետները։





























