Չորեքշաբթի Մեքսիկայի Միչոական նահանգում ոստիկանության եւ ուսանողների միջեւ բախում է տեղի ունեցել։ Ուսանողներն առնվազն երեք ավտոբուս են հրկիզել։

Ոստիկանությունը փորձել է արգելափակել Մորելիա եւ Պատսկուարո քաղաքների միջեւ երթեւեկությունը, սակայն ուսանողները բախվել են իրավապահների հետ։ Բողոքի ակցիաների պատճառների մասին ոչինչ չի ասվում։

«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Excelsior պորտալը, հաղորդում է, որ ուսանողները հայտնել են իրենց կողմից մեկ վիրավորի մասին։