ԱՄՆ-ի հարավ-արեւելքում անոմալ շոգի պատճառով չորս մարդ է մահացել, հաղորդում է Reuters-ը։

Երկու մարդ մահացել է Քալիֆորնիա նահանգում՝ 72-ամյա տղամարդն ու 87-ամյա կինը։ Երկուսն էլ մահացել են երկուշաբթի, Սան Խոսե քաղաքում։

Եւս երկու մարդ մահացել է Նյու Մեքսիկոյում։ Նախնական տվյալներով՝ 57-ամյա եւ 21-ամյա երկու տղամարդիկ չեն դիմացել տապին, երբ հեծանվով զբոսնել են Carlsbad Caverns ազգային պարկում։