Պետք չէ բոլոր անհաջողությունները վարչապետի վրա բարդել. ամեն ինչի համար մեղավոր է անձամբ Սերժ Սարգսյանը: Այս մասին հունիսի 22-ին` ԱԺ-ում հայտարարեց «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշնյանը` ներկայացնելով Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի վերաբերյալ դաշինքի տեսակետը:
Ընդդիմադրի խոսքով` նման կարծիքի է դրդում կառավարության ծրագրի ամբողջ տրամաբանությունը: Այն կառուցվում է ոչ թե վարչապետի կողմից, այլ իշխանության կուսակցության եւ նրա առաջնորդ Սերժ Սարգսյանի: Հետեւաբար` նա է ամեն ինչի համար պատասխանատու:
«Անվտանգություն… Մեր պայմաններում ի՞նչ անվտանգության մասին է խոսքը: Միայն բարձրաձայնում ենք այս առիթով եւ վերջ. «Իսկանդեր, Իսկանդեր»… Ծնելիությունը, տնտեսական աճը, ենթակառուցվածքային նախագծերը… դրանցից ոչ մի բան չի կատարվել: Իսկ հետ ամեն ինչ բարդում են կառավարության վրա: Մենք, իբր, ցանկանում էինք, բայց ահա, նրանց մոտ չստացվեց: Սակայն ամեն ինչի համար ո’չ Կարեն Կարապետյանն է պատասխան տալու, ո’չ Հովիկ Աբրահամյանը եւ ոչ էլ Տիգրան Սարգսյանը»,- ասաց Փաշինյանը` հայտնելով, որ «Ելք» դաշինքը կառավարության ծրագրին կողմ չի քվեարկի:





























