Թեքսասցի կինը ութ պլաստիկ վիրահատության է ենթարկվել՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփին նմանվելու համար։ YahooNews-ի փոխանցմամբ, երկու երեխաների մայր Կլաուդիա Սիերան, որը նոր է ապաքինվել քաղցկեղից, հայտնել է, որ ուզում է նմանվել ԱՄՆ առաջին տիկնոջը, քանի որ գիտի, որ ներքուստ այդպիսին է։ Նրան ռինոպլաստիկա են արել, ձգել հետույքը, նաեւ բոտոքսի ու ֆիլերների բազմաթիվ ներարկումներ արել։ Վերջնական կերպարանափոխությունը աշնանը կկայանա։

Պլաստիկ վիրաբույժը նշում է, որ Կլաուդիան աճող միտումի մի մասն է։  «Շատ կանայք են ինձ դիմում՝ Իվանկային՝ Թրամփի դստերը  նմանվելու ցանկությամբ, այնպես որ զարմանալի ոչինչ չկա ,որ կանայք ուզում են նմանվել Մելանիային, որը ցնցող գեղեցկուհի է»,- նշել է նա։