91 տարեկանում կյանքից հեռացել է Բոտսվանայի նախկին նախագահ Քեթումիլե Մասիրեն։ AP-ն, վկայակոչելով Մասիրեի ընտանիքին, հաղորդում է, որ նա վախճանվել է մայրաքաղաք Գաբորոնեի հիվանդանոցում։ 

Քեթումիլե Մասիրեն Բոտսվանայի երկրորդ նախագահն էր՝ երկրի՝ 1966 թվականին անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Նա ղեկավարել է Բոտսվանան 1980-1998 թվականներին։