«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սպիտակ քաղաքի՝ Շահումյան, Խնկոյան, Այգեստան 2, Կենտրոն 1, Կենտրոն 2, Կենտրոն 3, Մյասնիկյան, Ալեք Մանուկյան, Առափնյայի, Թորոսյան, Ս. Ավետիսյան` ներքեւի հատված, Աճեմյան, Կամոյի, Կնունյանց փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























